HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն աշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Նյու Յորք:

Ա. Գեւորգյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի հանդիպման նիստին, որի նպատակն է գնահատել 2010թ-ին ընդունված մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ՄԱԿ-ի Գլոբալ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը:

Նիստի ընթացում նախատեսվում է նաեւ ՀՀ փոխվարչապետի ելույթը: Այցի ընթացքում Ա. Գեւորգյանը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի մասնագիտական գործակալությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կմասնակցի համայնքային միջոցառումների: Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանություններ (1)

andrey
Ախր էդ ում փողերով եք էդքան արտասահման մեկնում ու ձեր էդ այցելություններից քանի կոպեկի խեր եմ ստանում ես ու մնացած հարկատուներս: Երբ եք սկսելու մանրամասն հաշվետվություն ներկայացնել մեզ ձեր էդ այցելությունների անհրաժեշտության, ձեր էնտեղ ծախսած փողերի ու ձեր ստացած արդյունքների մասին, եթե իհարկե արդյունք ունենում եք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter