HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ոսկե ծիրանում» կցուցադրվի Կաննի փառատոնի մրցանակակիր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի երևանյան պրեմիերաների շարքում հայտնի թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը կներկայացնի իր Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր «Մի անգամ Անատոլիայում» ֆիլմը:

Ֆիլմի գլխավոր հերոսը Անատոլիայում բնակվող բժիշկ է: Ֆիլմում ներկայացված են նույն քաղաքի տարբեր բնակիչների մասին պատմություններ: Ըստ ռեժիսորի` կյանքը փոքր քաղաքում նման է տափաստաններում շրջելուն. շարունակ թվում է, թո նոր ու անսովոր բան կլինի բլրի հետևում, բայց միշտ հար և նման, մի տեղ տանող, անհետացող կամ երկարուձիգ, միապաղաղ ճամփաներ են:

Կերպարներին դնելով անսովոր իրավիճակների մեջ` Ջեյլանը հաճախ էքսցենտրիկ լուծումներ է առաջարկում հանդիսատեսին` ցույց տալով կյանքի թե լուսավոր, թե դաժան կողմերը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնի տեղեկացմամբ` երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 10-17-ը : Գլխավոր հովանավորը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունն է, պետական աջակիցը` ՀՀ մշակույթի նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter