Հայաստանի արտգործնախարարն ընդունելէ ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ժոաու Սոարեշին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ժոաու Սոարեշը նշել է, որ ուրախ է կրկին Հայաստան այցելել և ծանոթանալ տարածաշրջանում ընթացող զարգացումներին։
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրել է իր տարածաշրջանային այցելության նպատակները և Բաքվում ունեցած հանդիպումների տպավորությունները։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ, անդրադարձել տարածաշրջանային խնդիրների։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել