HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պրոֆեսոր Ալի Գրանմայեհը` Իրան-արաբական հեղափոխություններ կապի մասին

Իրանի վրա արաբական հեղափոխությունների ունեցած ազդեցության թեման այսօր արծարծվեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) տեղի ունեցած քննարկման ժամանակ, որին մասնակցում էին վերլուծաբաններ, փորձագետներ և լրագրողներ:

Սեմինար-քննարկումը բացեց և հիմնական բանախոսին` միջազգային հարաբերությունների մասնագետ, Լոնդոնի համալսարանի պրոֆեսոր Ալի Գրանմայեհին ներկայացրեց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Այն վերաբերմունքը, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում վերջերս տեղ գտած հեղափոխական շարժումների նկատմամբ ցուցաբերում է Իրանը, բանախոսը համեմատեց 30 տարի առաջ կապիտալիստական ճամբարում կատարվող փոփոխությունների հանդեպ նախկին Խորհրդային Միության դիրքորոշման հետ: Իսկ այդ դիրքորոշումը միայն կարելի է անվանել ժողովրդավարական արժեքների համար պայքարի էությունը խեղաթյուրելու և այն իբրև համակարգից ժողովրդի դժգոհություն ներկայացնելու փորձ:

«Իրանն իր պաշտոնական քարոզչամիջոցներով փորձում է սեփական հասարակությանը համոզել, որ արաբական աշխարհն ալեկոծած շարժումները ոչ թե ժողովրդավարության, ազատությունների կամ էլ սոցիալ-տնտեսական բարեփոխումների համար են, այլ զուտ իսլամի: Իրանական գաղափարախոսության հիմնական ուղղություններից մեկը կոչված է ցույց տալու, որ հասարակություններն արդեն հոգնել են ժողովրդավարական կոչերից ու կարգախոսներից, քանի որ դրանց մեջ տեսնում են պետության և կրոնական հանրակարգերի տարանջատման սաղմերը, ինչը վնաս է հասցնում ազգային շահերին»,- նշեց Ալի Գրանմայեհը:

Նա մանրամասնեց առանձին երկրներում, օրինակ` Թունիսում, Եգիպտոսում, Բահրեյնում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում և այլուր տեղի ունեցած դեպքերի նկատմամբ Իրանի մոտեցումների յուրահատկությունները: Այս մասին հայտնում են ՌԱՀՀԿ հանրային կապերից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter