Կարկուտը Արմավիրի և Արագածոտնի մարզերում վնասներ է պատճառել գյուղատնտեսությանը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ մայիսի 12-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-15.00-ն ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և Ոսկեվազ, Ոսկեհատ, Օշական, Փարպի, Օհանավան, Կարբի, Պարտիզակ, Բազմաբերդ, Ղազարավան գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:
***
Տեղեկություն է ստացվել նաև, որ ժամը 13.40-14.10-ը ընկած ժամանակահատվածում կարկտահարությունից վնասվել են Արմավիրի մարզի Մեծամոր և Արմավիր քաղաքների, Գետաշեն, Ամասիա, Շենավան, Ջրաշեն, Ակնալիճ, Նոր Արմավիր, Նոր Արտագես, Ջրառատ, Նալբանդյան, Բերքաշատ գյուղերի գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները: Վնասի չափերը ճշտվում են:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել