HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարը հրատապ խորհրդակցություն է անցկացրել կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակը գնահատելու համար

Աշխատանքային շաբաթը գյուղատնտեսության նախարարությունում սկսվեց հրատապ խորհրդակցությամբ` նվիրված երեկ Արմավիրի մարզում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով ստեղծված իրավիճակի գնահատմանը, վնասի չափերը  նվազագույնի հասցնելուն ուղղված օպերատիվ միջոցառումների կազմակերպմանը։

Իրավիճակի մասին նախնական տեղեկատվությունը, ըստ նախարար Սերգո Կարապետյանի, ինքը և նախարարության պատասխանատուները  ստացել են նախօրյակին,  աղետից անմիջապես հետո, առավել տուժած համայնքներ այցելելու ժամանակ։

Վնասի իրական չափերի ճշգրտման գործընթացը տեղերում կազմակերպելու և մասնագիտական խորհրդատվության համար ստեղծվեց  աշխատանքային շտաբ  առաջին փոխնախարար Գրիշա  Բաղիյանի գլխավորությամբ։  Փոխնախարարների գլխավորած  մասնագիտական խմբերը, այս և հետագա օրերին, ԳԱՄԿ-երի ներկայացուցիչների ուղեկցությամբ կլինեն տուժած  տնտեսություններում և համապատասխան աջակցություն կցուցաբերեն հողօգտագործողներին՝  առաջին անհրաժեշտության աշխատանքների կազմակերպման գործում։

Նախարարի կարգադրությամբ այսօր կճշգրտվեն  հանրապետությունում առկա սերմերի և սածիլների իրական ծավալները,  անհրաժեշտության դեպքում տուժած տնտեսություններին տրամադրելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter