HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԱՀԿ-ն վերապատրաստում է ոստիկանության աշխատակիցներին տեղեկատվական անվտանգության ոլորտում

Մոտ երեսուն ոստիկանության ուսանողներ և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ ներգրավվեցին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Հայաստանի ոստիկանության ակադեմիայում կազմակերպված տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երկշաբաթյա ինտենսիվ դասընթացում, որը մեկնարկեց  2013 թ. մայիսի 13-ին: 

Ծրագրի մասնակիցները կընդլայնեն ՏՏ համակարգերի և տվյալների պաշտպանության մասին իրենց գիտելիքները, ինչպես նաև ձեռք կբերեն համակարգչային և համակարգիչների կիրառմամբ կատարվող հանցագործությունների հետաքննության հմտություններ:

Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների շրջանում պատկերացում ձևավորել կիբերհարձակումների եղանակների վերաբերյալ, ինչպես նաև ցանցերի, համակարգերի և տեղեկատվական անվտանգության ապահովման գործիքների մասին:

Ծրագրի մասնակիցները կսովորեն տեղակայել և կարգավորել ցանցային և տվյալների անվտանգության ապահովման գործիքները, բացահայտել հարձակումները և դրանց գործարկման հնարավոր մեխանիզմներն ու հասկանալ հաքերների հարձակումների հոգեբանությունը և դրդապատճառները:

ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ դասընթացը կազմակերպվել է ԵԱՀԿ կողմից Հայաստանի կիբերանվտանգության բարելավման աջակցության ջանքերի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter