Մահացու վրաերթ Գյումրիում. վարորդը ձերբակալվել է
Մայիսի 12-ին` ժամը 22.20-ի սահմաններում, «ԳԱԶել-322132» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 9 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1974 թ. ծնված Գագիկ Մկրտչյանին և 1937 թ. ծնված Ռիմա Մկրտչյանին:
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ պատահարի հետևանքով Ռիմա Մկրտչյանը տեղում մահացել է, իսկ Գագիկ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վարորդը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել