HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Մուշեղյանի բաց նամակը Գագիկ Ծառուկյանին

Վաղուց էի ուզում այս բաց նամակը գրել Գագիկ Ծառուկյանին, սակայն տարբեր պատճառներով հետաձգում էի:

Նախ փորձեցի նամակս կուսակցության գրասենյակի միջոցով հասցնել, հետո Գ. Ծառուկյանին մոտ կանգնած թիմակիցների միջոցով փորձեցի հասցնել և եկեղեցին կառուցումը սկսելուց ի վեր չորս նամակ եմ գրել, սակայն, ինչպես տեսնում եմ` ապարդյուն:

Մյուս պատճառը, որ ուշացավ, դա ընտրական և հետընտրական գործընթացներն էին ու ես չէի ուզում քաղաքականացնել:

Այսօր, եկեղեցու բացման նախաշեմին, վերջապես որոշեցի հրապարակել նամակս, հույս ունենալով, որ լրագրողները կօգնեն նամակս տեղ հասցնել:

Ես ինքս ամսի 14-ին չեմ մասնակցելու եկեղեցու բացմանը և ապագայում էլ չեմ գնալու այդ եկեղեցի: Ոչ թե սուբյեկտիվ պատճառներով, այլ օբեկտիվ, քանի որ այդ եկեղեցին մաքսիմալ անմատչելի է կառուցվել հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Հույս ունեմ, որ այս բաց նամակս տեղ կհասնի, եկեղեցին կհարմարեցվի և ես ու շատ այլ մարդիկ, ովքեր դժվարանալու են բարձրանալ այդ աստիճաններով, կկարողանանք մուտք գործել եկեղեցի:

Հրապարակում եմ նաև Գագիկ Ծառուկյանին գրած իմ նամակը այսօրվա ամսաթվով:

«Աշխարհն առանց արգելքների» ՀԿ-ի նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter