HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ որոշումը բողոքարկվեց

Այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացվեց ԿԸՀ-ում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանի հայցադիմումը ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին:

Մատնանշելով «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ, որոնք կոպտորեն խախտվել են ԿԸՀ գործողություններով եւ կայացրած 107-Ա որոշմամբ, դատարանից խնդրվել է նշյալ որոշումը վերացնել եւ ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարեւ Երեւան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երեւանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին:

Վարչական դատարան է ներկայացվել նաեւ Երեւանի թիվ 13 ընտրատարածքի տեղամասերում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակ պատկերացում տալու համար, թե ինչ ծավալի եւ կարեւորության խախտումներ պետք է քննարկվեր ԿԸՀ-ում: Նման աղյուսակներ առկա են 12 ընտրատարածքների վերաբերյալ, որոնք նույնպես հաջորդաբար կտարածվեն լրատվամիջոցներին:

«Ոստիկանությանը հետաքրքրող ընտրախախտումների վերաբերյալ աղյուսակում նշված աղբյուրների պատճենները պատրաստ ենք տրամադրել»,- հայտնում է«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամլո ծառայությունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter