HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շատ եք ուշացել պարոն Անանյան, շատ

Բաց նամակ Հայաստանի գրողների միության նախագահ պարոն Լևոն Անանյանին

Հարգելի պարոն Անանյան,

եթե ճշմարիտ է, որ գրողը իր գրչով հասարակ ժողովրդի պաշտպան զինվորն է, ապա դուք և Հայաստանի մյուս գրողները և ընդհանրապես մտավորականությունը արդեն շատ եք ուշացել և այն ժամանակ եք Ձեր թույլ և վախվորած ձայնը բարձրացնում, երբ արդեն Հայաստանում այնպիսի սոսկալի ազգակործան փաստերի առաջ եք կանգնել, ինչպես արտագաղթն է, ինչպես դատարկված գյուղերն ու քաղաքներն են, ինչպես գյուղացիների և քաղաքների աշխատավորության սոցիալական անտանելի կացությունն է:

Բայց չէ՞ որ այդ ընթացքը նոր չէ, որ սկսվել է, բայց չէ՞ որ դուք այլ մոլորակի վրա չէիք ապրում, որ չէիք նկատում դրանց: Ինչպիսի՞, ինչպիսի՞ հմայք ունի պաշտոնական աթոռը, ինչպիսի՞ գայթակղություն կա անձնական դիրքի, փառքի մեջ, որ թույլ չի տալիս հենց սկզբից պաշտպան կանգնել ճշմարտությանը:

Հայությունը այսօր կոկորդ է պատռում և մարդկությունից պահանջում է Ցեղասպանության ճանաչում, հայ մտավորականությունը նամակներ է հղում այս- այն կողմ' մեկ թուրք ասկյարին, մեկ ԱՄՆ-ի նախագահին, մեկ թուրք գրողին, և նրանց պախարակում է իրենց կեցվածքի համար, բայց լռում է՝ իր տան մեջ սեփական երեխաների ճիչը, մայրերի, կանանց երկինք հասնող բողոքը լսելով:

Լռում է՝ վկան լինելով մերօրյա ցեղասպանության ընթացքին: Սա սոսկալի է: Սա հուսահատության աստիճանի սոսկալի է:

Սամվել Հովասափյան
Բեռլին, հուլիս 2011թ.

Մեկնաբանություններ (5)

Varaz Syuni (Amsterdam)
Hoyakap u TEXIN e asvats.......U nayev lav commentner..............................Chein patkeratsnum vor DURS KSHVATS Hayery mi or KUZHEXANAN u ksksen IRAVUNKNER PAHANJEL irents Hayastanum mnatsats harazatneri/barekamneri hamar...................Ay sa irenk SXAL hashvarketsin zhamanakin.................AMEN SUR 2 koxm uni.
arut
Ինչ հայ մտավորականության մասին է խոսքը, երբ ժամանակին, նրանցից ոչ մեկը նեցուկ չեղավ արժնահիշատակ Սիլվա Կապուտիկյանին ընդդեմ հայ ժողովրդի վրա Բաղրամյան պողոտայում ձեռք բարձարացրած Ռ.Քոչարյանի...
svoy
никогда не поздно поднимать свой голос против продажного правительства и парламента, а также шайки новоиспеченных толстосумов, нажившихся на разграблении всего и вся в многострадальной стране...
L0savantsi
Համաձայն ՄԱԿ-ի հռչակագրի, ցեղասպանություն է կոչվում Նաև՝ սեփական բնօրրանից մասսայական փախուստը, այսինքն այն, ինչը տեղի է ունենում Հայաստանում: Եվ բոլորովին պատահական չեն, որ այս կարգի ահազանգերը սկսել են հնչել Սփյուռքից: Հեռու չէ այն օրը, երբ սփյուռքահայությունը սկսի հասկանալ, որ այս բոլորը արվել ու արվում է ծրագրված: Հիշենք կարկառուն ՀՀՇ-ական Վանո Սիրադեղյանի մտքի գոհարներից մեկը. «մեզ մեկ, մեկուկես միլիոնից ավել մարդ պետք չէ Հայաստանում, մնացածը թող գնան դուրս, դրսից երկիրը պահեն»: Այս դավաճանական ծրագրի վերջը ավարտվելու է նրանով, որ Հայաստանի ապագա իշխանությունները ձևավորվելու են հենց Սփյուռքում, ստեղծելով վտարանդի կառավարություն, մեր ապրած յուրաքանչյուր օրը տանում է դրան...
Արամայիս Միրզախանյան, Ստոքհոլմ
Կրկին ձայնը լսվեց Բեռլինից... Ապրես Սամվել , ահա այդպես... Եթե՛ տանը մարդ կա , այսքան էլ բավ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter