
«Հրապարակ». ՀՀԿ-ն էլի «նոն-ստոպ» քեֆերի մեջ է
«Քեֆ անողին քեֆ չի պակսի». ՀՀԿ-ն էլի «նոն-ստոպ» քեֆերի մեջ է: Հիմա էլ Երևանի ավագանու ընտրությունների առիթով է ռեստորաններով մեկ շրջում. նախորդ օրը եղել է Նուբարաշենի քեֆը, երեկ «Փարվանայում» ՝ Մալաթիա-Սեբաստիայինը, կիրակի օրը՝ Կենտրոն համայնքինը:
Մասնակցե՞լ է Գագիկ Բեգլարյանն այդ քեֆ-ուրախությանը՝ հարցրեց «Հրապարակը»: Ասացին. «Ոչ, չի մասնակցել, որովհետև Կենտրոնի քեֆը երկու մասանոց է. մի մասը Նուշիկյանն է կազմակերպում, մյուսին նոր Գագիկ Բեգլարյանն ու Ռուբեն Սադոյանը կմասնակցեն»: Էդ քեֆը ե՞րբ է լինելու: «Դեռ չեն որոշել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել