
«Հայկական ժամանակ». մարիխուանայի հետևից՝ դեպի Վրաստան
Վրաստանի կառավարությունը մտադիր է քննարկել մարիխուանայի օգտագործումը մասամբ օրինականացնելու հնարավորությունը: Այս մասին երեկ հայտարարել է Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեյենկոն: Վերջինս պարզաբանել է, թե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մի շարք դեպքերում նման արգելքները ոչ արդյունավետ են:
«Թմրանյութերի արգելքը ազդեցություն է թողնում և բացասական զարգացում է ստանում այլ ուղղություններում: Անհրաժեշտ է մտածված ռազմավարություն, որի բաղկացուցիչ մասը մարիխուանայի օգտագործման օրինականացումը կլինի»,- ասել է նախարարը:
Սպասվում է, որ մարիխուանայի օգտագործման օրինականացման դեպքում հարևան երկրներից, այդ թվում՝ Հայաստանից, մեծ թվով մարդիկ կուղևորվեն Վրաստան՝ հատուկ հատկացված վայրերում թմրանյութ օգտագործելու:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել