HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». դատարկության սիմֆոնիան

«Փետրվարի 18-ին ժողովուրդը հաղթեց, պարտվեցի ես, ինձանից ավելի պարտվեց Սերժ Սարգսյանը»,- հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«ՉԻ» - Փաստորեն, ժողովուրդը հաղթել է, Րաֆֆին պարտվել է, Ստյոպիկ Սաֆարյանը երևի ոչ-ոքի է արել... Մի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը համառորեն չի ուզում հասկանալ, որ բարձրաձայն արտասանված բառերը պիտի նաև իմաստ ունենա:

Րաֆֆիի ասածով ստացվում է, որ նախագահ է հռչակվել Սերժ Սարգսյանը, և դա նշանակում է, որ ժողովուրդը հաղթել է: Ավելին, Սերժ Սարգսյանը դարձել է նախագահ, հետևաբար պարտվել է: Եթե այդպես է, ապա լավ կլիներ՝ ժողովուրդը պարտվեր, Սերժ Սարգսյանը հաղթեր:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա իրականությունը Րաֆֆիի ասածի ճիշտ հակառակն է. ժողովուրդը պարտվել է, իսկ ինքն ու Սերժը հաղթել են: Ժողովուրդը պարտվել է, որովհետև իշխանությունը մնացել է նույնը, իր «ընտրյալն» էլ գնացել է «զորավարի» հետ աղոթելու, Սերժ Սարգսյանը հաղթել է, որովհետև առանց բարդության՝ պահպանել է իշխանությունը, Րաֆֆին էլ հաղթել է, որովհետև իրենից ոչինչ չներկայացնելով՝ կարճ ժամանակով դարձել էր «ընդդիմության առաջնորդ»:

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter