
«Ժողովուրդ». հայկական ագրեսիվություն և երկակի ստանդարտներ
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն օրերս հայտարարել է, թե հաջողության հասնելու համար հայաստանյան ընդդիմությունը պետք է լինի ավելի ագրեսիվ ու հաստատակամ:
Ուշագրավն այն է, որ նման հայտարարություններ անում է ԱՄՆ դեսպանն այն դեպքում, երբ 2008թ. ի վեր ԱՄՆ-ը փորձել է ամեն գնով սատար կանգնել ՀՀ իշխանություններին՝ փոխարենը անուղղակի հարվածներ հասցնելով ընդդիմությանը, մասնավորապես ՀԱԿ-ին:
Պատահական չէ, որ ամենամեծ արմատական ընդդիմադիր ուժի կազմաքանդումը սկսվեց՝ ՀԱԿ դաշինքից հենց այն մարդկանց հեռանալով, որոնք մշտապես համարվել են ընդգծված արևմտամետ և սերտ կապեր են ունեցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ:
Բացի դրանից՝ նույն Կոնգրեսը հեղինակազրկվեց ու ջախջախվեց ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի անուղղակի ջանքերով: Հենց նա կազմակերպեց իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը՝ երկու պայմանով, որ ազատ կարձակվեն քաղբանտարկյալները, և իշխանությունից որոշակի մաս կտրվի ընդդիմությանը: Սակայն միայն մի պայմանը կատարվեց ընդդիմության ոչնչացման գնով:
Մեկնաբանել