HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրել է 264,8 հազ. տոննա բեռ

2013 թ. ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղին» փոխադրել է 264,8 հազ. տոննա բեռ, որից 181,6 հազ. տոննա կազմել է բեռնումը, ինչը 2%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս մասին ասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը երեկ կայացած խորհրդակցության ժամանակ:

Ապրիլին պլանավորված ներմուծման բեռնափոխադրումների ցուցանիշը կատարվել է միայն 83%-ով: Վիկտոր Ռեբեցը պատասխանատուներին հանձնարարել է ավելացնել բեռնափոխադրումների ծավալները, դեպի երկաթուղի ներգրավել բեռների նոր ծավալներ:

Ապրիլին դեպոներում վերանորոգվել է 41 վագոն, իսկ ընթացիկ վերանորոգում անցել է 39 վագոն:

Վիկտոր Ռեբեցը ուշադրություն է դարձրել գնացքների չվացուցակին՝ նշելով, որ ապրիլին ՀԿԵ-ն սպասարկել է 1362 գնացք, որից 1351-ը՝ համաձայն չվացուցակի: «Հարավկովկասյան երկաթուղու» բոլոր միջազգային գնացքներն աշխատել են՝ ըստ չվացուցակի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter