HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետաղական սնդիկի ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Սյունիքի դատարան

Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով թունավոր նյութ հանդիսացող մետաղական սնդիկի ապօրինի շրջանառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Վ.Գրիգորյանը, ձեռք բերելով և իրացնելու նպատակով իր մոտ պահելով մետաղական սնդիկ, 2013թ. փետրվարի 9-ին նախնական համաձայնության է եկել իր հորեղբոր որդու՝ Մ.Գրիգորյանի, ապա նաև վերջինիս ընկեր Գ.Հակոբյանի հետ, և որոշել են այն փոխադրել Երևան ու իրացնել: Այդ նպատակով 2013թ. փետրվարի 10-ին մետաղական սնդիկը Կապանից փոխադրել են Երևան:

Ոստիկանության Սյունիքի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Մ.Գրիգորյանին, Գ.Հակոբյանին և Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter