Գետափնյա գյուղի 18-ամյա բնակիչն անհետ կորել է. ոստիկանությունը խնդրում է տեղեկություններ հայտնել
Մայիսի 11-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Արարատի մարզի Գետափնյա գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Արմեն Արտեմի Մուրադյանը տնից դուրս է եկել, տաքսի ավտոմեքենայով գնացել Երևանի բժշկական համալսարանի մոտ և անհետ կորել:
Արտաքին տվյալներն են՝ հասակը 170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև, երկար մազերով, աչքերը՝ շագանակագույն:
Հագին եղել են սև կտորից կիսաբաճկոն, շագանակագույն վերնազգեստ, կապույտ ջինսե տաբատ, սև կոշիկներ:
Արմեն Մուրադյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Կենտրոնականի կամ մոտակա բաժին կամ զանգահարել (010) 53 02 02, (010) 56 02 02, (010) 53 79 88 հեռախոսահամարներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել