ՀԲ ծրագրով նախատեսվում է վերականգնել 73 կմ ընդհանուր երկարությամբ 7 ճանապարհահատված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ընդունեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ ՀԲ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման նոր ծրագրի մեկնարկային պայմանները, ծրագրի առաջին տարվա աշխատանքների կարգավիճակը և իրականացման ընթացքը։
Անդրադառնալով ծրագրի առաջին տարում նախատեսված աշխատանքների ծավալին՝ նշվեց, որ նախատեսվում է 73 կմ ընդհանուր երկարությամբ թվով 7 ճանապարհահատվածի վերականգնում։ Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը 56.2 մլն ԱՄՆ դոլար է։
Գ.Բեգլարյանի խոսքով՝ նախարարության առաջնահերթությունը միջպետական ճանապարհների, մասնավորապես դեպի Վրաստան տանող Վանաձոր-Ալավերդի և Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհների, ինչպես նաև Երևան-Մեղրի ճանապարհի հիմնանորոգումն է, որին ցանկալի է, որ ՀԲ-ն ևս մասնակցի:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել