
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց Հարթաշենի գյուղապետի դատավճիռը
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանում լսվեց Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի համայնքապետ Ազատ Ղուկասյանի բերած բողոքը՝ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ:
Հիշեցնենք, որ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ «Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու» հոդվածի հատկանիշներով (142-րդ հոդվածի 1-ին մաս) և 138-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ կետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ):
Առաջին ատյանի դատարանն Ազատ Ղուկասյանին դատապարտել էր 8 տարվա ազատազրկման:
Այսօր Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր «Հետքի» հրապարակումից հետո:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել