HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Միջպետական բանկն ընդդեմ «Նաիրիտի» դատը կրկին հետաձգվեց. գործարանի ներկայացուցիչը չի ներկայանում դատարան

Այսօր Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացավ Միջպետական բանկն ընդդեմ  «Rhinoville Property Limited» -ի («Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ») 2-րդ դատական նիստը:  Այն սկսվեց նախատեսվածից մոտ մեկ ժամ ուշ: Ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս պատասխանող կողմը չէր ներկայացել: Հիշեցնենք, որ նախնական նիստին պատասխանող կողմն ուղարկել էր հայցադիմումի պատասխան, որում հայտնում էր, որ տվյալ հարցի քննարկումը Մոսկվայի Արբիտրաժային դատարանի իրավասության մեջ չի մտնում, հետևաբար վերջինս չի ներկայացել:

 Գործը քննող դատավորը` Ա.Ա. Կոմարովը հարցրեց` արդյո՞ք պատասխանող կողմը համապատասխան կարգով իրազեկվել է նիստին ներկայանալու մասին, քանի որ, համաձայն ՌԴ Գերագույն Արբիտրաժային դատարանի Պլենումի բանաձևի 27-րդ կետի, եթե ներգրավված կողմերը չեն ներկայացել  նախնական դատական քննության և չեն հայտնել որևէ առարկություն գործի վարույթն իրենց բացակայության դեպքում սկսելու վերաբերյալ,  ապա դատարանն իրավունք ունի ավարտել նախնական լսումները` սկսելով գործի քննությունը Արբիտրաժային դատարանի առաջին ատյանում: Ուստի՝ այսօրվա լսման հենց սկզբում Միջպետական բանկի ներկայացուցիչ Միխայիլ Կուլիկովը դատավորին ներկայացրեց պատասխանող կողմին պատշաճ կերպով իրազեկելու մասին Հաագայի կոնվենցիային համապատասխան փաստաթուղթը:

Նա նաև չընդունեց պատասխանող կողմի առարկումն առ այն, որ Մոսկվայի Արբիտրաժային դատարանն իրավունքն չունի քննարկել տվյալ հարցը. «Զուգահեռ վարույթում, (Վերաքննիչ դատարանում),  որտեղ հայցն անմիջապես վերաբերում է «Նաիրիրտ գործարանին» Մոսկվայի Արբիտրաժային դատարանի կողմից  իրավասության նորմերը խախտելու հայցադիմումը չի ընդունվել»: Այդ պատճառով Վերաքննիչ դատարանը չի համաձայնել պատասխանող կողմի այն փաստարկին, որ գործի վարույթը ՄԱԴ-ի իրավասության տակ չէ ` ըստ ՌԴ Արբիտրաժային ընթացակարգի կոդեքսի 247 հոդվածի մի քանի կետերի: Նախ` ՌԴ-ն  «Նաիրիտի» դրամային պարտավության իրականացման վայրն է, երկրորդ`«Նաիրիտում» բաժնեմասեր ունի ՌԴ-ում գրանցված իրավաբանական անձը: Այսինքն` սեփականություն կա նաև ՌԴ տարածքում: Հետևաբար, պատասխանող կողմի բողոքն անհիմն է:

Հիշեցնենք, որ «Ռայնովիլի» բաժնետերը այժմ «Նաիրիտ գործարանն» է, և ըստ այդմ՝ վարկային պարտավորությունները նույնպես գործարանի վրա է:

Դատավորը հեռացավ որոշում կայացնելու: «Նաիրիրտ»-ի «բախտն այս անգամ էլ բերեց». նիստը հետաձգվեց մինչև հունիսի  18-ը ` ժամը 11:30:
Դատական նիստի ավարտից հետո Մ. Կուլիկովին հարցրինք, թե եթե «Նաիրիրտը», որն առանց այն էլ 2006թ.-ից  պարտքեր ուներ և 2009թ.-ին  նորից Միջպետական բանկից 86 մլն դոլար վարկ էր  խնդրում, ինչու՞  չմերժեցիք նրան այդ և հետագայում եւս 13,5 մլն դոլար  (2010թ. )  վարկ տրամադրելու դիմումը.
«Հուսով էինք, որ ամեն ինչ լավ կլինի, ֆինանսական վիճակը կբարելավվի, իսկ այժմ….սահման գոյություն ունի… Կհանդիպենք հունիսի 18-ին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter