HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ընտրություննեն ավարտվեցին և եկավ հատուցման ժամը` գազը թանկանում է

Երեկ «Հայռուսգազարդ» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով բարձրացնել ներհայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագինը: Փոքր սպառողների համար գազի սակագինը առաջարկվում է սահմանել 221 դրամ մեկ խմ-ի դիմաց` ներկայումս գործող 132 դրամի փոխարեն:

Խոշոր սպառողների համար առաջարկվում է սակագինը սահմանել մոտ 400 դոկար` յուրաքանչյուր հազար խմ-ի դիմաց` ներկայիս գործող 250-ի փոխարեն:

Այսպիսով, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար դեռ 1.5 տարի առաջ: Հայաստանին մատակարարվող ռուսական գազը սկսել է թանկանալ դեռ 2011թ.-ի նոյեմերից: Սակայն, քանի որ առջևում ԱԺ ընտրություններն էին, սակագնի վերանայման հարցը հետաձգվեց, որպեսզի իշխող ՀՀԿ-ն ավելի չբորբոքի հանրային ատելությունն իր նկատմամբ: Չնայած ԱԺ-ում ՀՀԿ-ն ստացավ բացարձակ մեծամասնություն, հանրային տրամադրությունները հաշվի առնելով` որոշվեց սակագնի բարձրացումը հետաձգել 2012-ի նախագահական ընտրություններից հետո: Ապա որոշվեց հետաձգել Երևանի ավագանու ընտրություններից հետո:

Ընտրություններ կոչվող միջոցառումներն ավարտվեցին և եկավ հատուցման ժամը:

Բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե գազը կարող է թանկանալ, բայց կարող է նաև չթանկանալ: Նկատենք, որ գազի սակագնի թանկացման գլխավոր հիմնավորումն այն է, որ մատակարարվող ռուսական գազի գինը 180 դոլարից բարձրացել է 270-ի: Այսինքն` թանկացել է մոտ 40 տոկոսով: Սակայն առաջարկվող նոր սակագինը գործողից բարձր է ավելի քան 60 տոկոսով:

Պետք է սպասել, որ հանձնաժողովը իր գոյության մասին հիշեցնելու նկատառումներով հատը կբավարարի մասամբ և սակագինը «կքցի» մի 10-15 դրամով և վերջնականը կսահմանի 200-210 դրամի սահմաններում: Նոր սակագինը որոշելու համար հանձնաժողովն ունի 90 օր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter