HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». կուսակցության կարկառուն ներկայացուցիչները կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն

Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյանին հակառակ, կորոշի` իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն:

Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից:

Թե ինչու, թերթին չի հաջողվել պարզել: Մ. Հարությունյանը միայն հաստատել է թերթի տեղեկությունը` որևէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները:

Թերթն առաջիկայում կփորձի մանրամասներ ներկայացնել նախկին պատգամավորի` կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին: Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է:

Լուս.` «Հրապարակից»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter