HY RU EN

«Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանի մուտքը բաց է լինելու

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունը հայտնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, այս տարի առաջին անգամը լինելով, մասնակցում են «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ առիթով, սկսյալ

ժ. 18.00-ից, անվճար մուտքով բաց է լինելու Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:

Հատուկ այդ միջոցառման շրջանակում Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում, առաջին անգամ, կկազմակերպվի Հայրապետական որոշ նվիրական խորհրդանշանների, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևների, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշանների ցուցահանդես: 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

18.00   Միջոցառման սկիզբ: 

18.15   «Հայրապետական խորհրդանշաններ և պարգևներ»

ցուցահանդեսի բացում: 

19.30   Երգչախմբային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:

Հանդես կգա Մայր Տաճարի քառաձայն երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյան),ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ: 

21.00   Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում:

Հանդես կգա երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը, ծրագրում` հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:  

23.30   Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր

Տաճարում: 

24.00   Միջոցառման ավարտ: