HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրշեջ-մեքենան վթարի է ենթարկվել. «Ֆիատ»-ի վարորդը մահացել է

Մայիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.42-ին  հրշեջ-մեքենան ուսումնավարժության մեկնելիս ենթարկվել է վթարի, կան տուժածներ: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Նուբարաշենի գերեզմանատան մոտակայ­ք­ում, «Իսուզու» մակնիշի 339 VV 01 հրշեջ-ավտոմեքենան բախվել է 1972 թ. ծնված Ռ. Աբրահամյանի վարած «Ֆիատ» մակնիշի 03 LS 096 պ/հ ավտո­­­մեքենային, վերջինս էլ բախվել է 1984 թ. ծնված  Մ. Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 PU 631 պ/հ ավտոմեքենային:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1970 թ. ծնված Տարիել Քիշմիրյանը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Ֆիատ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ռոբերտ Աբրահամյանին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները։ Տուժածը նույնպես տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները Ռ. Աբրահամ­յանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Տ. Քիշմիրյանինը՝ միջին ծանրության: 

Փրկարարներն իրականացրել են ավտոմեքենայի հոսանքազրկման աշխատանքներ:

Ժամը 14.00-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկ Ջաղացպանյանից տեղե­կություն է ստացվել, որ Ռ. Աբրահամյանը մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter