HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարև Երևանի»-ի ներկայացուցիչները բողոքարկում են ԿԸՀ-ի անգործությունը

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը:  

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես, բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը: 

Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ: 

Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր` ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին: 

Նաեւ տեղեկացնում ենք, որ  «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն  այսօր դիմելու է Վարչական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter