HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կինը դիահերձարանում ճանաչել է նախկին ամուսնու դիակը

Ապրիլի 14-ին` ժամը 17.10-ին, հիվանդանոցից  ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Կոմիտասի պողոտայի թիվ 52 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտից, «գլխի սալջարդ վերք» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել անհայտ տղամարդու: 

Ըստ բժշկի տեղեկանքի` նշված անձն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ապրիլի 16-ին տուժողը, գիտակցության չգալով,  հիվանդանոցում մահացել էր:
Ապրիլի 23-ին  ոստիկանություն էր ներկայացել մի կին և հայտնել, որ նույն օրը դիահերձարան է գնացել և պարզել, որ նշված տղամարդն իր նախկին ամուսինն է` 1973 թ. ծնված Աշոտ Թորոսյանը: 

Փաստի առթիվ ապրիլի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի  2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ   Աշոտ Թորոսյանը մահացել է Կոմիտասի շուկայի հարակից տարածքում ավազակային հարձակում կատարելու համար ձերբակալված, 1985 թ. ծնված  Արամ Մ.-ի   կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով ստացած վնասվածքներից:

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ Արամ Մ.-ն կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter