HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». կյանքը կթանկանա մինչեւ 50 տոկոս

ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը կանխատեսում է, որ հուլիսի 1-ից կբարձրացվի էլեկտրաէներգիայի սակագինը, ինչի արդյունքում ապրանքների եւ ծառայությունների գները կաճեն 20-50 տոկոսով: Նրա համոզմամբ՝ թանկացումներին զուգահեռ մարդկանց եկամուտներն այնքան չեն ավելանա, որ հնարավոր լինի ամբողջ ծավալով փոխհատուցել դրանք:

«Ամենայն հավանականությամբ, կհայտնվի «բարեգութ» կառավարությունը եւ կհայտարարի, թե՝ գիտեք ինչ, «Հայռուսգազարդը» 64 տոկոսով էր առաջարկում թանկացնել, բայց մենք բանակցությունների արդյունքում հասանք նրան, որ 50 կամ 55 տոկոսով թանկացավ»,- նկատել է Վահագն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ կբարձրանա նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը, որովհետեւ Հայաստանում էլեկտրաէներգիայի 38 տոկոսը արտադրվում է ՋԷԿ-երում: Նա ուշադրություն հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը գազը գազը թանկացրել է ընդամենը 38 տոկոսով, այնինչ «Հայռուսգազարդը» առաջարկում է ավելացնել գինը ավելի քան 64 տոկոսով՝ բուն գազի գնին ավելացնելով սպասարկման, բաշխման եւ այլ ծախսեր:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter