HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». կրկին փորձիր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով նախօրեին պարզ հնչած հարցին` ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմություն, թե ոչ, պարզ պատասխանել էր` «ոչ», ստիպված է լինելու առաջիկայում այս հարցին կրկին պատասխանել:

Նրա խոսնակը երեկ հայտարարել է, որ Ծառուկյանի վերոնշյալ պատասխանը կոնտեքստից կտրված է ներկայացվել, իսկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն անհրաժեշտ «կոնտեքստն» է ձեւակերպել: Եվ ահա առաջիկայում սպասվում է խիստ դիտարժան տեսարան, թե ինչպես է ԲՀԿ նախագահը խնդրահարույց իր հայտարարությունն անձամբ տեղավորելու անհրաժեշտ կոնտեքստի մեջ:

Սույն քաղաքական կառույցն ու նրա ղեկավարը, փաստորեն, երկրում դժվարին այս ժամանակաշրջանում ստանձնել են կարեւորագույն մի ֆունկցիա` թույլ չեն տալիս, որ մարդիկ ձանձրանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter