
Հրդեհ «Սպայկա» ՍՊԸ-ում (լուսանկարներ)
Երեկ՝ մայիսի 15-ին, ժամը 23.58-ին ԱԻՆԸ ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02ե, «1-03ե, էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները: Տուժածներ չկան:
Նախնական տվյալներով այրվել է 3 հարկանի շինությունն ամբողջությամբ` 4500քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, 1 գազածխապաշտպան ծառայության օղակ, 2 փրկարարական ջոկատ, հատուկ նշանակության փրկարար աշխատանքների իրականացման կենտրոնի անձնակազմից 110 հրշեջ-փրկարար և փրկարար, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը։
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել