HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մետրոյի «Գործարանային» կայարանի դռների մոտ քաղաքացին զենք-զինամթերք է թողել

Մայիսի 15-ին, ժամը 11.15-ին, անհայտ անձն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժին և հայտնել, որ «Գործարանային» կայարանի դռների մոտ գտնվող աղբարկղում զենք-զինամթերք է թողնում: 

Ինչպես տեղեկանում ենք ոստիկանության կայքէջից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է  թմբուկավոր ատրճանակ, 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 2 պայթուցիչ, 7.62 մմ տրամաչափի`  103 և 5.45 մմ տրամաչափի  74 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter