«Կենտավրը» կազմակերպում է «Իմ ձին իմ թևերն է» խորագրով լուսանկարների ցուցադրությանը
«Կենտավր» հիպոթերապիայի և ձիավարության կենտրոնը սիրով հրավիրում է Ձեզ «Իմ ձին իմ թևերն է» խորագրով լուսանկարների ցուցադրությանը, որը ներառում է կենտրոնում երեք տարվա ընթացքում արված լավագույն լուսանկարները: Սա կենտրոն հաճախող սաների ֆիզիկական ու էմոցիոնալ վիճակը վավերագրող մի եզակի հավաքածու է:
Ցուցադրությունը տեղի կունենա կիրակի օրը' հուլիսի 10-ին, ժամը 12:00-ից մինչ ուշ գիշեր «Սիրահարների այգում» (Բաղրամյան մետրոյի հարևանությամբ):
«Կենտավրը» հիպոթերապիայի միակ կենտրոնն է Հայաստանում: Այն այլընտրանքային թերապիա է առաջարկում ոչ միայն հաշմանդամներն, այլև բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն վերականգնել իրենց ֆիզիկական և հոգևոր առողջ կենսակերպը, ներդաշնակությունը բնության ու կենդանիների հետ:
Փոքրիկ այցելուները հնարավորություն կունենան շփվել «Կենտավրի» ամեակարճահասակ անդամի՝ զվարճալի պոնի Վասյոկի հետ: Միջոցառմանն իրենց հեղինակային երգերը կկատարեն Հայաստանի բարդերի ակումբի սիրված անդամները (19.30-21.30):
Իրենց գեղեցիկ աշխատանքները կներկայացնեն նաև Խարբերդի հատուկ կարիքներով երեխաների մանկատան սաները, որոնցից ոմանք թերապիա են անցել «Կենտավրում»:
«Այս բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը կուղղվի «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի կարիքներին: Իսկ մանկատան սաների աշխատանքների վաճառքից ստացված հասույթը կտրամադրվի մանկատանը»,- հայտնում է «Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնի նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել