Կառավարությունը 30 %-ով կսուբսիդավորի բնական գազի հնարավոր թանկացումը
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Ուզում եմ մեր քաղաքացիներին տեղյակ պահել, որ ես պաշտոնական նամակ եմ ուղարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին գազի գնի վերանայման կապակցությամբ,- դիմելով կառավարության անդամներին՝ ասել է վարչապետը։ - Տեղյակ եք, որ «ՀայՌուսգազարդը» ներկայացրել է հայտ, որով նախատեսվում է, որ բնական գազը Հայաստանի Հանրապետություն պետք է մատակարարվի 270 դոլարով։ Իմ նամակում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 30 տոկոսով սուբսիդավորելու է գազի սակագինը։
Երկրորդը` ուզում եմ տեղյակ պահել մեր քաղաքացիներին, որ սոցիալապես անապահով ընտանիքները ստանալու են օժանդակություն, որպեսզի գազի թանկացումը նրանց ընտանեկան բյուջեի վրա բացասական ազդեցություն չթողնի։ Հանձնաժողովի քննարկումը լինելու է բաց և հրապարակային. բոլոր կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են այս հարցով, կարող են մասնակցել քննարկմանը և որևիցե փակ հարց չի լինելու. այս նորմը սահմանված է Հանրային ծառայությունների մասին ՀՀ օրենքով։ Այդ քննարկումը լինելու է բաց և հրապարակային, և հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանները հանձնաժողովը տրամադրելու է մեր քաղաքացիներին»։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել