HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը

Մայիսի 16-ին Ստրասբուրգում կայացավ Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների 123-րդ նիստը, որին մասնակցում էին ԵԽ 47 անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Նիստի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը և հանդես եկավ Հայաստանի նախագահության առաջնահերթությունների վերաբերյալ ծավալուն ելույթով։

ԵԽ անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներն իրենց ելույթներում շնորհավորելով Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վստահեցրին, որ ամենայն աջակցություն կցուցաբերեն հայկական նախագահության նախաձեռնությունների իրականացմանը: Այս մասին հայտնում է նախարարության մամլո ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter