HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ի նիստն ավարտվեց

ՀՀԿ-ի գլխավոր գրասենյակում ավարտվել է կուսակցության գործադիր մարմնի նիստը, որը ղեկավարել է կուսակցության եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին մասնակցել են նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գործադիր մարմնի նիստում քննարկվել են կուսակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ գնահատական է տվել Երեւանի ավագանու ընտրություններին:

ՀՀԿ մամուլի խոսնակի ասելով` կադրային հարցեր գործադիր մարմնի նիստում չեն քննարկվել:  Նա տեղեկացրեց, որ երկուշաբթի` ԱԺ-ի հերթական քառօրյայի ժամանակ, կքննարկվի նոր ձեւավորված կառավարության ներկայացրած ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter