
«Ժողովուրդ». ջրմուղ-կոյուղու վարձակալության որակի երաշխավորը
ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը համարվում է նախկին վարչապետ, սեւ խավիարասեր Արմեն Դարբինյանի «գերազանցիկների» կառավարության անդամներից մեկը, որը «Ավագ սոլյուշըն» ՍՊԸ-ի տնօրենն էր: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Ավանեսյանի գլխավորած կառույցը Երեւանի ջրմուղ-կոյուղու վարձակալության որակի երաշխավորն էր:
Այս ՍՊԸ-ն ներկայացրել է մի հաշվետվություն, որը կարդացողը կարող է մտածել, թե Երեւանի կոյուղին աշխարհում լավագույնն է, սակայն հենց ընկերության գործունեության պատճառով չեն կատարվել բազմաթիվ աշխատանքներ, մինչեւ այսօր մշակված չէ մայրաքաղաքի ջրահեռացման քարտեզը:
Ասել է թե`օրեր շարունակ տեղացող անձրեւի հետեւանքով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ջրի համար պետք է պատասխանատվություն կրի նաեւ նորանշանակ նախարար Վահրամ Ավանեսյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել