«Հայկական ժամանակ». սուբսիդավորելը սխալ է՝ սուբսիդավորել
Գազի գնի բարձրացմանը կառավարության երեկվա արձագանքը սպասվածներից ամենավատն էր: Կառավարությունը որոշել է համընդհանուր սուբսիդավորում իրականացնել գազի գնի 30 տոկոսի չափով: Դա նշանակում է, որ ՀՀ պետական բյուջեից կամ այլ աղբյուրներից կվճարի գազի գնի մի մասը` 30 տոկոսը: Սա ամենահակաշուկայական, հակաազատական ձեւն է, որը կարող էր իրականացվել:
Որ կընտրվի այս տարբերակը, մինչեւ երեկ ոչ մեկի մտքով չէր էլ կարող անցնել մի պարզ պատճառով` 2006-2008 թվականներին ՀՀ կառավարությունը սուբսիդավորեց գազի գնի մի մասը, բայց հետո` 2009 թվականին տեղի ունեցած ասուլիսում Տիգրան Սարգսյանը, մեղմ ասած, քննադատեց այդ որոշումը: Փաստորեն, ունենք նույն անձի կողմից երկու` իրար բացարձակապես հակասող հայտարարություն:
Բայց կարեւորագույն խնդիրը, ի վերջո, ՀՀ վարչապետի երկու` իրար հակասող հայտարարություններ գտնելը չէ: Հիմնական խնդիրն այն է, թե ինչ է տալու գազի գնի համընդհանուր սուբսիդավորումը:
Միանգամից նշենք, որ ցանկացած համընդհանուր սուբսիդավորում, անկախ մեխանիզմից, հանգեցնում է նրան, որ դրանից հիմնականում օգտվում են հարուստ մարդիկ, իսկ աղքատների օգուտը պարզապես չնչին է: Ու այս պոպուլիզմի արդյունքում ստացվում է, որ հարկատուների հաշվին հավաքագրվող պետական բյուջեն փող է ծախսում, որ հարուստների լրացուցիչ ծախսերը փակեն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել