HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարեգործական համերգ

 

Մայիսի 20-ին՝ ժամը 19:30, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (ՀՊԵՆ) և RP Musical management կազմակերպությունը նախաձեռնել են բարեգործական համերգ՝ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցին օգնելու համար։ Համերգային նախագծի շրջանակներում աջակցություն է ցուցաբերում նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

ՀՊԵՆ-ը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և բրիտանացի ջութակահար Ռաֆայել Զամբռզիսկի-Պեյնը կներկայացնեն Չայկովսկու, Մենդելսոնի ստեղծագործությունները, Մոցարտի ջութակի թիվ 5 կոնցերտը։ Համերգին որպես հրավիրյալ դիրիժոր կմասնակցի նաև Թոմաս Քարոլը։

Համերգից ստացված միջոցները կուղղվեն կրթօջախի ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի բարելավմանը։ 

Նշենք, որ Գյումրու Լորդ Բայրոնի անվան թիվ 20 դպրոցը կառուցվել է 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Միացյալ Թագավորության կողմից։ Դպրոցի բացման արարողությանը 1990թ. հունիսի 10-ին ներկա է եղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի համերգների յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվում է «Նվիրի´ր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը: Այս մասին հայտնում է ՀՊԵՆ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter