
«Չորրորդ ինքնիշխանություն». ինչպես պայքարել կարկուտի դեմ
Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ մի քանի օր առաջ տեղացած և գյուղատնտեսությանը հսկայական վնաս հասցրած կարկուտի ժամանակ հակակարկտային կայանները չեն աշխատել՝ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը կարծիք է հայտնել, թե «երևի խմած են եղել, չեն կրակել»:
«ՉԻ» - Հայաստանն իսկապես զարմանալի երկիր է. պաշտոնյաները խմած են լինում՝ կրակում են, հակակարկտային կայանների աշխատողները խմած են լինում՝ չեն կրակում: Համաձայնվեք՝ այս հարցն ինչ-որ կերպ պետք է կարգավորվի, որովհետև ամեն տարի էլ կարկուտ է լինում:
Մենք, օրինակ, կարող ենք շատ կոնկրետ լուծում առաջարկել: Հիշո՞ւմ եք, թե ինչ սալյուտներ էին խփում Երևանում մայիսի 5-ի երեկոյան, երբ պարզվեց, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ է ընտրվել: Ուրեմն այսպես. ամեն անգամ, երբ որևէ գյուղում կարկուտի վտանգ է լինում, պետք է Տարոն Մարգարյանին անմիջապես տանել այդ գյուղ և գյուղապետ ընտրել: Այնքան սալյուտ կխփեն, որ մի 3-4 տարի կարկուտ չի գա:
Փաստորեն, 10-15 շրջիկ Տարոններ ունենալու դեպքում Հայաստանով մեկ կարկտահարությունների հարցը վերջնականապես կլուծվի:
Մեկնաբանել