HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում հայտնաբերվել է 7 հակատանկային ական

Մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Ղարսի խճուղում հայտնաբերվել է նռնականման առարկա: Դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը։

Հրշեջ-փրկարարները «Սևերսկի» կոչվող թաղամասի թիվ 10 շենքի մոտակայքում հայտնաբերել են 7 հակատանկային ական: Դեպքի վայրում են գտնվել Շիրակի կայազորի ՌՈ սակրավորները և Գյումրու ոստիկանության բաժնի աշխատակիցներ:

Տեղում պարզվել է, որ գտածոն ուսումնական («У-ТМ-62П3» տեսակի) հակատանկային ականներ են, որոնք տեղափոխվել են ոստիկանության բաժին: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter