HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարկուտն ու հեղեղը նոր վնասներ են հասցրել Արագածոտնի գյուղերում

Մայիսի 17-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղից տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 700 հա գյուղա­տնտեսա­կան նշանակության ցանքատարածքներ և այգիներ:

Լուսակն գյուղում կարկուտի հետևանքով վնասվել են գյուղի մոտ 70 հա գյուղատնտեսական նշանակության ցանքատարածքներ և այգիներ:

Նույն օրը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աղձք գյուղում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղաջրերը վնասել են գյուղի գյուղա­տնտեսական նշանակութ­յան ցանքատարածքները և այգիները:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը։ Տեղում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հեղեղաջրերը լցվել են 3 տների նկուղ և հեղեղել մոտ 15 հա հողատարածք:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter