HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանվել է հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է մեքենա վարել

Գործադիրը, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, սահմանել է ցանկն այն հիվանդությունների, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը։ Ակնկալվում է, որ որոշմամբ կպարզեցվի վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վկայական ստանալու կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ 

Վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կունենա, ինչպիսիք մենք ունեցանք անձնագրերի տրամադրման հարցում, որտեղ այսօր կոռուպցիոն ռիսկ չկա։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ պետական ծառայությունների ոլորտի մոնիտորինգը շարունակվում է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter