HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էթիկայի հանձնաժողովը որոշել է, որ ՊԵԿ նախագահը չի եղել շահերի բախման իրավիճակում

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ավարտել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու կամ իր պաշտոնական լիազորությունների իրականացման ընթացքում շահերի բախման իրավիճակում գտնվելու վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարույթը:

Հանձնաժողովը կայացրել է որոշում, ըստ որի՝ դիմումում ներկայացված փաստերի ուսումնասիրությունը հիմք չի տալիս հանձնաժողովին եզրակացնելու, որ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը նշված ընկերությունների առնչությամբ եղել է շահերի բախման իրավիճակում:

Միաժամանակ, «Ապեյրոն» և «Մեգամոթորս» ընկերությունների վերաբերյալ հանձնաժողովը եզրակացրել է, որ ցանկացած այն դեպքում, երբ ՊԵԿ նախագահ Գ.Խաչատրյանը իր լիազորությունների շրջանակում պետք է կատարի այնպիսի գործողություն կամ ընդունի այնպիսի որոշում, որն, ինքնին օրինական լինելով, կարող է հանգեցնել կամ նպաստել կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նշված ընկերությունների գույքային կամ իրավական դրության բարելավմանը, անհրաժեշտ է, որ ՊԵԿ նախագահը նախապես հանդես գա շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ կամ ստանա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը՝ շահերի բախման հայտարարությամբ հանդես գալու անհրաժեշտության մասին:

Հիշեցնենք, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» դիմել էր հանձնաժողովին՝ խնդրելով պարզել Գ.Խաչատրյանի անվան հետ կապվող մի շարք ընկերությունների («Ալեքսերվ» Ապեյրոն» ՍՊԸ-ն, «Մեգաֆուդ» ՍՊԸ, «Գալաքսի» սուպերմարկետ, «Մեգա մոթորս» ՍՊԸ, «Սանտա ֆե» սրճարան, «Գալաքսի» հացի գործարան, «Մեգա սպորտ» խանութների ցանց, «Խրոնոգրաֆ», «Չիմեգ» ՍՊԸ, «Յուքոմ») վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությոնների համապատասխանությունը իրականությանը և այդ պարագայում շահերի բախման հնարավոր իրավիճակների առկայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter