HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան շրջվել է Երևան-Երասխ ավտոճանապարհին. 1 զոհ, 1 վիրավոր

Մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանա­պար­հին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 20 մետր) և շրջվել։

Պատահարի հետևանքով վարորդ, 1971 թ. ծնված Կարեն Գուլաբյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր, 1980 թ. ծնված Արթուր Վարդանյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

«Հրշեջ-փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել հովացման աշխատանքներ»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter