Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում, մայիսի 21-23-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3, մայիսի 20-ին արևելյան շրջաններում 4-6 աստիճանով, մայիսի 21-ին նույնքանով կբարձրանա:
Երևանում մայիսի 19-20-ին ժամանակ առ ժամանակ, մայիսի 21-23-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, սպասվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:
Եղանակի տեսությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել