Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են
Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր այցել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետբյուջեի միջոցներով: Շրջայցին մասնակցել են նաև 2013թ. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության ներկայացուցիչները:
Արամ Հարությունյանը հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: «Եթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա:
Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15-օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Արամ Հարությունյանն այցելել է հանրային լողափեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիսի երկրորդ կեսին: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել