HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում և ուսումնասիրվում են. ոստիկանություն

Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված Լյուքս Ստեփանյանի հարազատներն այսօր փորձել են նրա դին բերել Երևան՝ բողոքի ակցիա անցկացնելու համար: Երևան – Սևան մայրուղում նրանց հանդիպել են պաշտպանության նախարարության և ոստիկանության ղեկավարները, որոնք զրուցել են զոհված զինվորի հարազատների հետ և հավաստիացրել, որ կկատարվի դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ու մեղավորներն ամենայն խստությամբ կպատժվեն: Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո Լյուքս Ստեփանյանի հարազատները վերադարձել են Վերին Գետաշեն, որտեղ տեղի է ունեցել հուղարկավորությունը:

Հանդիպման ընթացքը լուսաբանող որոշ հեռուստաընկերություններ հետագայում հաղորդում են տվել, որ բանակցությունների նկարահանման ընթացքում անհայտ անձինք խանգարել են իրենց լրագրողների աշխատանքը:

Լրագրողների հետ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզվում և ուսումնասիրվում են:

ՀՀ ոստիկանությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter