HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվրատեսիլ-2013»-ի հաղթողը Դանիայի ներկայացուցիչն է. «Դորիանսը» զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը

Շվեդիայի Մալմո քաղաքու կայացած «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Դորիանս» խումբը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Իսկ մրցույթի հաղթող դարձավ Դանիայի ներկայացուցիչ Էմիլի Դե Ֆորեստն՝ իր «Only Teardrops» երգով:

Առաջին եռյակում, Դանիայից հետո, հաջորդաբար հայտնվեցին Ադրբեջանը և Ուկրաինան: 

Հայաստանին առավելագույն միավոր տվողը հարևան Վրաստանն էր՝ 10 միավոր, Բուլղարիան տվեց 8 միավոր, Ֆրանսիան՝ 7, Ուկրաինան՝ 6, Հունգարիան՝ 3, Ռուսաստանը և Բելառուսը՝ 2-ական միավոր, Մոլդովան, Սան Մարինոն և Մալթան՝ 1-ական միավոր:

Հայաստանն իր առավելագույն 12 միավորը տվեց Ուկրաինային, 10 միավորը՝ Վրաստանին,  8 միավորը՝ Հունաստանին, 7 միավորը՝ Ռուսաստնին:

Արդյունքների 50 տոկոսը ապահովում էր հանդիսատեսը՝ sms քվեարկությամբ և հեռախոսազանգերով, մնացյալ 50 տոկոսը ձևավորվում էր ժյուրիի կարծիքի հիման վրա: 

Հիշեցնենք, որ Հայաստանն այս տարի ներկայանում էր ռոք ոճում՝ «Դորիանսի» «Lonely Planet» երգով:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Միջակ երգ և ձանձրանալի կատարում/act ,գրված 1970-ականներին ժանգոտած ոմն անգլիացու կողմից: «Մոլորակը փրկելուց» առաջ ձեր երկրի 50% աղքատ-չքավորներին փրկեք: Երգը այնքան անգույն էր,որ Հայաստանին միշտ բարձր միավորներ տված Հոլանդիան և Բելգիան այս անգամ գեթ 1 միավոր չտվեց: ՀԳ. Եվրատեսիլի հայաստանյան փուլը դարձել է օլիգարխային հերթական բիզնեսը. գորշ/միջակ երգերին ուղարկում եհն,իսկ լավերը մնում են տանը:
sergik
menq voch ,, navt unenq, vochel gaz,, inchpes kaser prn muke, apsos chen et poghere vor hanrain her. amen tari qamun e talis mi xumb zriakerneri ugharkum evropa ,,frfralu,, kam ardyunq tan kam chmasnakcen....
GAGIK
Հարկավոր չէ պատճառը ուրիշ տեղեր փնտրել,,,անկախ նրանից երգը լավն է թե վատը սփյուռքը միշտ էլ մեր կողքին է եղել....Այս անգամ սփյուռքը մեր իշխանություններին իրեն պասիվությամբ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter