HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզաբանում. Բաբայանն արվեստի բացառիկ գործեր հանելու փորձ չի արել

Երեկ երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ ոստիկանության Զվարթնոցի գծային բաժանմունքի նախկին պետ Կարեն Բաբայանը (մականունը՝ Շերիֆ) փորձել է Հայաստանից տանել արվեստի բացառիկ գործեր: Այս առնչությամբ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը պարզաբանում է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

«ԱՄՕ» տարածված հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ անվտանգության մենեջեր Կարեն Բաբայանը սույն լիտոգրաֆիան ձեռք է բերել Աբովյան փողոցում գտնվող հուշանվերների խանութից 85 հազար դրամով (վճարման կտրոնն առկա է):

Անհարկի շահարկումներից խուսափելու համար Բաբայանն ինքն է լիտոգրաֆիան թողել մաքսային ծառայությունում, որտեղ այն գտնվում է այս պահին: Փորձագիտական եզրակացությունից հետո, հուշանվերը կվերադարձվի Կ. Բաբայանին, երբ վերջինս վերադառնա արձակուրդից»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter