HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակի կանխատեսումը հունիս ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...220C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10...130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 32...330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8...90C, առավելագույնը՝ 34...350C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 2...50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 23...260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2...50C, առավելագույնը՝ 22...260C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 67-85մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 13...150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 4...70C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 25...300C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 2...40C, առավելագույնը՝ 25...270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 95-127մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 8...130C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 30...330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 5...90C, առավելագույնը՝ 27...300C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 91-104մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...220C, լեռնային շրջաններում` 13...150C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10..130C, լեռնային շրջաններում՝ 2...50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 30...330C, լեռնային շրջաններում՝ 21...260C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 7...80C, լեռնային շրջաններում՝ 1...20C, առավելագույնը հովտային շրջաններում 32...340C, լեռնային շրջաններում՝ 22...230C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակին մոտ (նորման հովտային շրջաններում` 34-46մմ, լեռնային շրջաններում՝ 70-71մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում 20...230C, լեռնային շրջաններում` 13...160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև 10...150C, լեռնային շրջաններում՝ 4...80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում 32...350C, լեռնային շրջաններում՝ 24...280C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում՝ 8...110C, լեռնային շրջաններում՝ 3...70C, առավելագույնը հովտային շրջաններում 32...340C, լեռնային շրջաններում՝ 26...270C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից պակաս (նորման հովտային շրջաններում` 31-66մմ, լեռնային շրջաններում՝ 54-99մմ): 

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 21...230C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին:Ամսվա առաջին կեսում հնարավոր է ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 10...120C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 31...330C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը 8...90C, առավելագույնը՝ 340C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է բազմամյա միջին քանակից ավել (նորման 17-29մմ):

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter